Մեր առաքելությունն է

Փոխել պատերազմի մասնակից ուսանողների կյանքի որակը  կրթավճարների տրամադրման, որակյալ կրթական ծրագրերի մշակման և իրականացման, կյանքի հմտությունների բարձրացման, ոլորտի մասնագետների հետ շփման և վերապրոֆիլավորման ծրագրերի միջոցով:

Դարձի՛ր մենթոր

Աջակցի’ր մեկ կամ մի քանի ուսանողի կրթավճար առնվազն մեկ կիսամյակ և կիսվի’ր քո գիտելիքով և փորձով վերջիններիս հետ:

Դարձի՛ր Բարեկամ

Նվիրաբերի’ր 4090 ՀՀ դրամ ամեն ամիս և ստացի’ր հատուկ կարգավիճակ:

Դարձի՛ր Աջակից

Նվիրաբերի’ր ցանկացած գումար, քանի որ կրթությունը կարևոր է, իսկ պատերազմի մասնկացի սխրանքն` անգին:

Դիմում-Հայտ

Հարգելի մասնակից, շնորհակալություն «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար։

«4090 Բարեգործական» հիմնադրամի նպատակն է ստեղծել կրթության և հետագա մասնագիտական զարգացման լավագույն հնարավորությունները հայրենիքի պաշտպանների համար։

Տրամադրվելու են կրթավճարներ 2024-2025 ուստարվա համար 2016, 2020 և 2023թթ․ մարտական գործողություններին մասնակցած այն անձանց, ովքեր արդեն սովորում են ՀՀ ցանկացած ԲՈՒՀ-ում կամ արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և կամ ընդունվելու են 2024 թվականին։

Խնդրում ենք տրամադրել մի քանի րոպե և պատասխանել մեր հարցերին, կցել բոլոր նշված համապատասխան փաստաթղթերը, որոնց հիման վրա մենք կկարողանանք դիտարկել Ձեր թեկնածությունը որպես «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու։


0

Ընդհանուր շահառուների քանակ

֏ 0

Մինչ օրս տրամադրված կրթավճար

ժամ 0

Կատարված կամավոր աշխատանք

0 +

Իրականացված կրթամշակութային միջոցառում շահառուների համար

Մեր միջոցառումները

Դարձիր մեր նրբաճաշակ միջոցառումների մասնակից՝ վստահ լինելով, որ յուրաքանչյուր լումա կծառայի հայրենիքի պաշտպանին բարձրագույն կրթություն ապահովելուն

Հաջողության պատմություններ