Հարգելի մասնակից, շնորհակալություն «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար։
«4090 Բարեգործական» հիմնադրամի նպատակն է ստեղծել կրթության և հետագա մասնագիտական զարգացման լավագույն հնարավորությունները հայրենիքի պաշտպանների համար։
Տրամադրվելու են կրթավճարներ 2025-2026 ուստարվա համար 2016 և 2020թթ. պատերազմներին կամ 2022 և 2023թթ. մարտական գործողությունների մասնակից ուսանողներին, ովքեր սովորում են ՀՀ ցանկացած ԲՈՒՀ-ում։
Խնդրում ենք տրամադրել մի քանի րոպե և պատասխանել մեր հարցերին, կցել բոլոր նշված փաստաթղթերը, որոնց հիման վրա մենք կկարողանանք դիտարկել Ձեր թեկնածությունը որպես «4090 Բարեգործական» հիմնադրամի հնարավոր շահառու։