Մայիսի 13-ին 4090 Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գայանե Մելիքյանի նախաձեռնությամբ Դոհայում տեղի ունեցավ "Կանայք հանուն կրթության" խորագրով ցերեկույթը, որտեղ ներկայացվեց "4090 Բարեգործական" հիմնադրամի գործունեությունն ու շահառուների պատմությունները: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև աճուրդ, և հյուրերը հնարավորություն ունեցան ձեռք բերել հայկական գեղեցիկ և յուրօրինակ նվերներ, որոնք տրամադրել էին մեր գործընկերները։