• Հայերեն
  • English
  • Русский
  • Loading Events

    2024.05.09 — Բարեգործական միջոցառում Դոհայում

    Մայիսի 9-ին մեր հիմնադրամի խորհրդի անդամ  բժիշկ, բ.գ.թ. Գայանե Մելիքյանի նախաձեռնությամբ և դիզայներ, արվեստագիտության թեկնածու, դասախոս, Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի  հատուկ մասնակցությամբ տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում Կատարի մայրաքաղաք Դոհայում: Երեկոյի ընթացքում հիմնադրամի տնօրեն Իրինա Փահլևանյանը ներկայացրեց 3 տարիների գործունեությունն ու հաջողված պատմությունները: Հյուրերը, որոնց շարքում էին ինչպես հայեր, այնպես էլ օտարերկրացիներ, հնարավորություն ունեցան ձեռք բերել Տարազ Արտի և մեր մյուս գործընկերների տրամադրած ապրանքները, որից գոյացած հասույթն ուղղվեց պատերազմի մասնակիցների կրթավճարի տրամադրմանը:    

    Event Details

    • Date: 5 Դեկտեմբերի, 2024
    • Time: 8:00 ա. - 5:00 ե.
    • Event Category: