Այս մեզ համար կարևոր առիթը նշելու համար հրավիրել էինք մեր հիմնադրամի բոլոր գործընկերներին, աջակիցներին, բարեկամներին, մենթորներին ու հովանավորներին, ովքեր այս երեք տարիների ընթացքում միշտ եղել են մեր քաջորդիների կողքին և ովքեր եկել էին կիսելու մեզ հետ մեր ուրախությունն ու ևս մեկ անգամ հաստատելու, որ մեր հանձն առած առաքելությունը պետք է շարունակի տարածել իր դրական ազդեցությունը: