• Հայերեն
  • English
  • Русский
  • Մեր թիմը

    ԻՐԻՆԱ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ

    Գործադիր տնօրեն

    Իրինա Փահլևանյանը ֆոնդհայթայթման, կրթության, ինստիտուցիոնալ զարգացման և կառավարման ոլորտում ունի ավելի քան 15 տարվա փորձ, այդ թվում մրցակցային նախագծերի առաջարկների մշակում, դրամհավաք արշավներ և ԿՍՊ նախաձեռնություններ, ինչպես նաև առաջնորդության և բանակցությունների ուսուցում: Որպես EFQM-ի որակավորված խորհրդատու և Ռիբակով հիմնադրամի 2020թ. «Կրթական համայնքի առաջնորդ» մրցանակակիր՝ նա համագործակցում է մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, ներառյալ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ, Եվրոպական խորհրդի, ՎԶԵԲ և այլն: Իրինան միջազգային հարաբերությունների

    մագիստրոսի կոչում է ստացել Երևանի պետական ​​համալսարանից և ներկայումս սովորում է Քենթի (ՄԲ) համալսարանի երկրորդ կուրսում՝ ստանալով ֆոնդահյթայթման և բարեգործության գիտությունների մագիստրոսի կոչում: Նա հեղինակավոր մանկական զարգացման կենտրոնի համահիմնադիր է և երեխաների և դեռահասների համար ինտելեկտուալ խաղերի համահեղինակ:

     

    ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

    Ծրագրերի և համայնքի համակարգող

    Սոնա Հովհաննիսյանը Բիզնեսի կառավարման և Նախագծերի կառավարման մասնագետ է, 8 տարվա փորձով: Ունի մագիստրոսի կոչում «Գործարար կառավարում» մասնագիտությամբ, ուսանել է Մինհո համալսարանում (University of Minho): Նա նաև «Management and Technological Challenges in the Digital Age» գրքի համահեղինակն է, որը հրատարակվել է CRC Press-ի կողմից, 2018 թ-ին: Ունենալով Akron Consulting-ում հետազոտությունների և խորհրդատվության 3 տարվա փորձ՝ Սոնան առանցքային դեր է խաղացել տարբեր միջազգային և նշանավոր գործընկերներ հետ տարբեր հետազոտական նախագծերում: Ակտիվորեն ներգրավված է եղել նաև տարբեր երիտասարդական և սոցիալական միջազգային ծրագրերի համակարգման գործում մի քանի հասարակական կազմակերպություններում, ինչպես նաև ՀԿԽԸ-ում:

    ԵՐԵՄՅԱՆ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ ԸՆԴ ԹՐԵՅՆԻՆԳ ՍԵՆԹՐ

    Հաշվապահություն

    Թվերի աշխարհում 25-ամյա գործունեություն, կամք եւ հետեւողականություն։ «Երեմյան» հաշվապահական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Արմինե Երեմյան։ Լինելով փորձառու հաշվապահ, թրեյներ՝ Արմինե Երեմյանն ինը տարի մասնագիտական գործունեություն ծավալեց Բելգրադում եւ, ապա, վերադարձավ հայրենիք։ Միջազգային կազմակերպություններում կուտակած բազմամյա փորձը, գիտելիքն ու համարձակ մտածողությունն Արմինե Երեմյանին թույլ տվեցին կյանքի կոչել վաղեմի երազանքը՝ 8 տարի առաջ հիմնադրվեց սեփական՝ «Երեմյան» հաշվապահական ընկերությունը։ Համագործակցելով հանրապետության առաջատար կազմակերպությունների հետ՝ «Երեմյան» հաշվապահական կենտրոնն այսօր իրականացնում է հաշվապահական, կադրային հաշվառում, ֆինանսական, հարկային խորհրդատվություն։ Կենտրոնում կազմակերպվող հաշվապահական դասընթացների շնորհիվ իր գիտելիքներն ու փորձը Արմինե Երեմյանը փոխանցում է սկսնակ հաշվապահներին։