Գործընկերություն

Եթե ձեզ համար կրթությունը կարևոր է, իսկ պատերազմի մասնակցի սխրանքն անգին և ցանկանում եք դրական փոփոխություն բերել վերջիններիս կյանքում ու մեր հասարակության մեջ, ապա դարձե՛ք գործընկեր և 4090 ջերմ համայնքի անդամ։ Մանրամասների համար գրել [email protected] էլ փոստին կամ մեր սոցցանցերին, մենք հնարավորինս շուտ կպատասխանենք ձեզ:

Դարձի՛ր Բարեկամ

Նվիրաբերի’ր 4090 ՀՀ դրամ ամեն ամիս և ստացի’ր հատուկ կարգավիճակ, այն է՝ մասնակցություն Հիմնադրամի կողմից կազմակերպվող միջոցառումների և շահառուների հետ հանդիպումների։

Յուրաքանչյուր լուման կարևոր է, իսկ հետևողականությունն այս հարցույմ՝ ան

Դարձի՛ր Մենթոր

Աջակցի’ր մեկ կամ մի քանի ուսանողի կրթավճար առնվազն մեկ կիսամյակ և կիսվի’ր քո գիտելիքով և փորձով վերջիններիս հետ:

Մենթորության գաղափարը եղել է դեռևս Հին Հռոմում։ Մենթորը Ոդիսևսի իմաստուն ու վստահելի խորհրդատուն էր, ինչպես նաև նրա որդու` Տելեմակուսի ուսուցիչը։ Երբ Հոմերոսի «Ոդիսականում» Ոդիսևսն իր հայտնի ճամփորդությանն է գնում, պետությունը ու որդու խնամքը վստահում է Մենթորին։ Այստեղից էլ Մենթորի անունը դարձել է հասարակ գոյական ու սահմանվում է որպես վստահելի խորհրդատու և ուղեկցող, երբեմն նաև կյանքի Կնքահայր/կնքամայր ու վարդապետ։

Մեր մենթորները կնքում են պայմանագիր Հիմնադրամի հետ և ուղղորդում իրենց մենթի մեր շահառուներին անձնային և մասնագիտական աճի կաևոր փուլերում։

Եթե ցանկանում ես դառնալ մենթոր և կիսվել քո գիտելիքով ու փորձով, ապա կապ հաստատի՛ր մեզ հետ և մենք սիրով կկազմակերպենք հանդիպում համապատասխան շահառուի հետ։