Արագածի վերելք՝ 2022

Մենք հաղթահարեցինք քառագագաթ հսկայի հարավային գագաթը և կերտեցինք անմոռանալի հիշողություն 4090 համայնքով: Թիմայնություն ու բարություն և իհարկե աջակցություն պատերազմի մասնակից մեր երիտասարդներին։ Սա յուրօրինակ միջոցառում էր և նաև մեր հիմնադրամի համար՝ խորհրդանշական, ուստի և մասնակիցներին խոստացանք,որ այն կլինի ամենամյա ավանդական միջոցառում։

Արագած 2023

  Մենք իրագործեցինք 2023թ-ի մեր բարեգործական արշավը դեպի Արագածի հարավային գագաթ գեղատեսիլ Քարի լճի մոտից: Այն ոչ միայն ֆիզիկական սխրանք էր, այլ` հոգևոր վերելք և մեր երիտասարդների  կյանքում դրական ազդեցություն ունենալու նվիրվածության խորհրդանիշ, ինչն ինքնին և՛ ոգևորիչ է, և՛ գովելի:  Ավելին, ընկերակցությունն ու համայնքի զգացումը, որը ձևավորվել էր մասնակիցների միջև արշավի ընթացքում, իսկապես ջերմացնող էին

ԱՄՆ միջոցառում 2023թ

Փասադենա քաղաքի Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ բարեգործական ընթրիք, որտեղ ներկայացվեց 1,5 տարիների գործունեությունն ու առաջիկա անելիքները։ Միջոցառմանը մասնակցում էին նաև մի խումբ արվեստագետներ, որ նվիրաբերել էին իրենց ստեղծագործություններից, որոնք ի թիվս այլ գեղեցիկ աշխատանքների՝ տրամադրված մեր գործընկերների կողմից ներկայացվեցին լռելյայն աճուրդի ի նպաստ պատերազմի մասնակից ուսանողների բարձրագույն կրթությանը.

Սիմֆոնիկ Մանսուրյան 2022

  «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը կրող բարեգործական համերգը, որի ընթացքում հնչեցին մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Միջոցառման արդյունքում հավաքագրվեց  11 101 000 ՀՀ դրամ, որը կուղղվի պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարին։

4090 3 ամյակ

4090 բարեգործական հիմնադրամը հունիսի 2-ին նշեց իր 3-րդ տարեդարձը: Այս մեզ համար կարևոր առիթը նշելու համար հրավիրել էինք մեր հիմնադրամի բոլոր գործընկերներին, աջակիցներին, բարեկամներին, մենթորներին ու հովանավորներին, ովքեր այս երեք տարիների ընթացքում միշտ եղել են մեր քաջորդիների կողքին և ովքեր եկել էին կիսելու մեզ հետ մեր ուրախությունն ու ևս մեկ անգամ հաստատելու, որ մեր հանձն

Կանայք հանուն կրթության նախաճաշ Գարունում

Տեղի ունեցավ «Կանայք հանուն կրթության» հերթական նախաճաշը, որի հյուրն էր «Գարուն» սրճարանի և Healthy Box by Առողջ Սննդի համահիմնադիր բժիշկ-սննդաբան Լիլիթ Մարգարյանը, ով կիսվեց արժեքավոր խորհուրդներով և ոլորտի նոր միտումներով: 

Կանայք հանուն կրթության նախաճաշ Ջայլամների այգում

Մեր հերթական բարեգերծական նախաճաշն այս անգամ ջայլամների այգում էր, որը յուրահատուկ էր իր ձևաչափով, համուհոտով և ժամանցային ծրագրով։ Ի դեպ այս անգամ կանանց մեծ մասը մասնակցում էր երեխաների հետ, ովքեր մեծ բավականություն ստացան և վստահաբար մեկ քայլ մոտեցան բարեգործության կարևորության գիտակցմանը։ Հյուրերն ինչպես միշտ հեռացան բարձր տրամադրությամբ, նոր գիտելիքով և նվերներով։

Կանայք հանուն կրթության նախաճաշ Բոհոյում

Եվս մեկ հիշարժան ու հաճելի հանդիպում «Կանայք հանուն կրթության» խորագրով նախաճաշերի շրջանակում, որն այս անգամ բացառիկ էր իր աշխարհագրական ծածկույթով, քանզի  միջոցառման խոսնակը` նյարդաբան, բ.գ.թ., հիմնադրամի խորհրդի անդամ Գայանե Մելիքյանը, ժամանել էր Դոհայից, մինչդեռ հյուրերի շարքում կային Գյումրիից և ԱՄՆից եկած կանայք, իսկ գենետիկ հիշողության վերաբերյալ  ելույթն անչափ հետաքրքիր էր ու բովանդակալից

Կանայք հանուն կրթության նախաճաշ Դափնիում

Մայիսի 18-ին խնամքի և էքսկլյուզիվ օծանելիքի Ամոր սրահն իր բացումն ազդարարեց նրբաճաշակ և շատ գեղեցիկ եղանակով` կազմակերպելով բարեգործական նախաճաշ կրթությունն ու գեղագիտությունը գնահատող կանանց համար, որի ողջ հասույթը փոխանցվեց պատերազմի մասնակից մեր ուսանողների կրթավճարի տրամադրմանը:

Ջազ և շախմատ՝ 2023

https://www.youtube.com/watch?v=oqYP9uFonqY Դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ մեր ամենասպասված տարեվերջյան միջոցառումը, որն այս անգամ անցկացվեց միջազգային «Ջազ և Շախմատ» ձևաչափով և «Մենք ու Մունք» խորագրով, քանզի երեկոյի ընթացքում հնչեցին բացառապես հայ հեղինակների ստեղծագործություններ State Jazz Orchestra of Armenia-ի կատարմամբ և Ավագ Մարգարյանի մասնակցությամբ: Համերգից առաջ նախապես գրանցված մասնակիցները հնարավորություն ունեցան խաղալ շախմատային սեանս գրոսմայստերներ

Մեկնարկ՝ հունիսի 2, 2021

        2021թ. հունիսի 2-ին 4090 Բարեգործական հիմնադրամն ազդարարեց իր գործունեության մեկնարկի մասին։  https://www.youtube.com/watch?v=puQ6PmAQ8P4