Արագածի վերելք՝ 2022

Մենք հաղթահարեցինք քառագագաթ հսկայի հարավային գագաթը և կերտեցինք անմոռանալի հիշողություն 4090 համայնքով: Թիմայնություն ու բարություն և իհարկե աջակցություն պատերազմի մասնակից մեր երիտասարդներին։ Սա յուրօրինակ միջոցառում էր և նաև մեր հիմնադրամի համար՝ խորհրդանշական, ուստի և մասնակիցներին խոստացանք,որ այն կլինի ամենամյա ավանդական միջոցառում։

Արագած 2023

  Մենք իրագործեցինք 2023թ-ի մեր բարեգործական արշավը դեպի Արագածի հարավային գագաթ գեղատեսիլ Քարի լճի մոտից: Այն ոչ միայն ֆիզիկական սխրանք էր, այլ` հոգևոր վերելք և մեր երիտասարդների  կյանքում դրական ազդեցություն ունենալու նվիրվածության խորհրդանիշ, ինչն ինքնին և՛ ոգևորիչ է, և՛ գովելի:  Ավելին, ընկերակցությունն ու համայնքի զգացումը, որը ձևավորվել էր մասնակիցների միջև արշավի ընթացքում, իսկապես ջերմացնող էին

ԱՄՆ միջոցառում 2023թ

Փասադենա քաղաքի Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ բարեգործական ընթրիք, որտեղ ներկայացվեց 1,5 տարիների գործունեությունն ու առաջիկա անելիքները։ Միջոցառմանը մասնակցում էին նաև մի խումբ արվեստագետներ, որ նվիրաբերել էին իրենց ստեղծագործություններից, որոնք ի թիվս այլ գեղեցիկ աշխատանքների՝ տրամադրված մեր գործընկերների կողմից ներկայացվեցին լռելյայն աճուրդի ի նպաստ պատերազմի մասնակից ուսանողների բարձրագույն կրթությանը.