Գաղափարը

Կրթության միջոցով փոխել հայրենիքի պաշտպանների կյանքի որակը և մեր երկրում նրանց արժանապատիվ ապագան: 

Առաքելությունը

Հայրենիքի պաշտպանների համար ստեղծել կրթության և հետագա մասնագիտական զարգացման լավագույն հնարավորությունները։

Նպատակը

Հզորացնել պատերազմի մասնակից ուսանողների կարողությունները կրթաթոշակների տրամադրման, որակյալ կրթական ծրագրերի մշակման և իրականացման, կյանքի հմտությունների բարձրացման, վերապրոֆիլավորման ծրագրերի միջոցով: 

Ստեղծման պատմությունը

4090 հիմնադրամը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո եւ նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020 թթ․ պատերազմների և հաջորդած մարտական գործողությունների մասնակից այն քաջորդիներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով հայրենիքի ապագայի կերտողները։ Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ եւ չի հարում որեւէ քաղաքական հոսանքի եւ ցայսօր ֆինանսավորվել է հիմնականում անհատ բարերարների ու սոցիալապես պատասխանատու ընկերությունների շնորհիվ այդ թվում նաև Սփյուռքից: