Մեր Հոգաբարձուները

Մերի Մամիկոնյան

Խորհուրդի նախագահ

Տիկին Մամիկոնյանը Մոսկվայի Ֆինանսական ակադեմիայի շրջանավարտ է և մասնագիտացած է ֆինանսների ոլորտում: 15 տարի նա ներգրավված է եղել զարգացման տարբեր նախագծերում ռուսական և հայկական բանկերում: Հաճախորդների սպասարկումը և կորպորատիվ վարկավորումը նրա հիմնական առաջնահերթություններն էին ՎՏԲ Հայաստան, Կասկադ Կրեդիտ ՈCOՎԿ, Արդշինբանկում՝ որպես կառավարիչ: Ներկայումս նա զբաղեցնում է գործադիր տնօրենի պաշտոնը «ՆԱԻՐԻԱՆ» ՓԲԸ –ում։ 2012 թ. -ից տիկին Մամիկոնյանը նախաձեռնում և մշակում է տարբեր բարեգործական գործունեություն և նախագծեր: Նա եղել է «Հայ մայրեր» հիմնադրամի խորհրդի նախագահ, Այբ հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ: 2018-ին նա իր երկու համախոհների հետ հիմնեց «Պարադիգմա» հիմնադրամը ուսուցիչների փորձի փոխանակման համայնք ստեղծելու նպատակով: 2020 թ․ նա ղեկավարում է «Մեր առյուծները» կամավորական թիմը, որը ֆինանսական աջակցություն է տրամադրում հայ զինվորների ընտանիքներին:

Սամվել Դանիելյան

Բժշկական գիտությունների թեկնածու Դոցենտ ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբան Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն

Գայանե Մելիքյան

բ.գ.թ., դոցենտ նյարդաբանության խորհրդատու, ՀԲԿ, Քաթար

Լարա Չոլաքեան

Դոկտոր Լարա Չոլակյանը կազմակերպչական վարքագծի և փոփոխությունների կառավարման փորձառությամբ գործադիր ղեկավար է: Նա դոկտորի կոչում է ստացել Vrije Universiteit Ամստերդամի բիզնեսի և տնտեսագիտության դպրոցից, որտեղ ներկայումս դասավանդում և հետազոտություն է անցկացնում առաջնորդության և կոլեկտիվ տրավմայի վերաբերյալ: Նա ապրել և աշխատել է Կանադայում, Ֆրանսիայում, Պերույում, Շրի Լանկայում, այժմ գտնվում է Հայաստանում։

Վանանե Արարքցյան

«ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի ֆոնդերի հայթայթման համակարգող: «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի «Պատվավոր խորհրդատու», կոմիտեի անդամ:

Անուշ Գևորգյան

Անուշը ծնվել է Երևանում և այժմ ապրում է Մոսկվա քաղաքում։ 2003 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության MGIMO համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

Աշխատել է Առաջին մասնագիտացված դեպոզիտարիայում

Ներկայումս աշխատում է United Construction Solutions JSC (OSR) ընկերությունում  որպես գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ։

Գարո Հարմանդայան

բժիշկ

Cedars – Sinai հիվանդանոց, Լոս Անջելես

Վարդուհի Մեյմարյան

TeamViewer Armenia CJSC մարդկային ռեսուրսների մենեջեր

Քրիստինե Սարգսյան

TEDx ներկայացուցիչ ՀՀում

Ներկա պահին աշխատում է Picsart-ում և դասավանդում ՀԱՀ

Դասընթացավար, քոուչ

Լիդա Մելիքյան

Էրիկ Գյուլազյան