4090 Բարեգործական հիմնադրամի Գաղտնիության և «քուքի» քաղաքականություն

Այս փաստաթուղթը հանդիսանում է ՀՀ օրենքների համաձայն հիմնադրված 4090 Բարեգործական հիմնադրամ ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համար՝ 222.160.1161817, հասցե․ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ներսիսյան 7) Գաղտնիության և «քուքի» քաղաքականությունը:

4090 Բարեգործական հիմնադրամը հանդես է գալիս որպես իր www.4090foundation.am կայքի միջոցով օգտագործվող ձեր անձնական տվյալների մշակման վերահսկող: Գաղտնիության և «քուքի» սույն քաղաքականությունը ներկայացնում է, թե ինչպես են հավաքվում, մշակվում և բացահայտվում ձեր անձնական տվյալները 4090 Բարեգործական հիմնադրամ-ի կողմից: 

Գաղտնիության և «քուքի» սույն քաղաքականությունը միտված է խորհրդատվություն տրամադրել տվյալների այն տեսակների վերաբերյալ, որոնք հավաքագրվում են 4090 Բարեգործական հիմնադրամի կողմից իր կայքի միջոցով և նման տվյալների մշակման նպատակների վերաբերյալ: 4090 Բարեգործական հիմնադրամը իր կայքի միջոցով ձեռք բերվող ձեր անձնական տվյալներին վերաբերվում է պատշաճ կերպով՝ տվյալների պաշտպանության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով և իրականացնում է ամենը տվյալների պատշաճ պաշտպանությունը ապահովելու համար:
Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք փոփոխել Գաղտնիության և «քուքի» սույն քաղաքականությունը՝ այն համապատասխանեցնելով ինչպես մեր գործունեության, այնպես էլ օրենսդրական փոփոխություններին: Փոփոխություններ կատարելու դեպքում մենք ձեզ այդ մասին կտեղեկացնենք քաղաքականության վերին մասում փոփոխության օրը նշելով, իսկ որոշ դեպքերում՝ լրացուցիչ ծանուցում տրամադրելով (օրինակ՝ մեր կայքի գլխավոր էջում հայտարարություն տեղադրելու կամ էլեկտրոնային փոստով ծանուցում ուղարկելու միջոցով):
4090 Բարեգործական հիմնադրամի կայք մուտք գործելիս կարող եք ծանոթանալ Գաղտնիության և «քուքի» սույն քաղաքականությանը՝ տվյալների մշակման գործընթացներին և ձեր կողմից դրանց պաշտպանության եղանակներին:

 

Կիրառելիություն

4090 Բարեգործական հիմնադրամի կայքը օգտագործելիս դուք ընդունում եք Գաղտնիության և «քուքի» սույն քաղաքականության մեջ նկարագրված գործելակերպը: Գաղտնիության և «քուքի» սույն քաղաքականությանը վերաբերում է այն տեղեկատվությանը, որը մենք գրանցում ենք, երբ դուք օգտվում եք www.4090foundation.am հասցեով կայքից, ներառյալ 4090 Բարեգործական հիմնադրամի կողմից հասանելի ցանկացած հավելվածից, որը կիրառելի է պլանշետի, բջջային հեռախոսի կամ այլ շարժական սարքի վրա օգտագործելու համար (առանձին և միասին՝ 4090 Բարեգործական հիմնադրամի կայք») կամ այլ կերպ: Մինչև 4090 Բարեգործական հիմնադրամի կայքից օգտվելը, խորհուրդ ենք տալիս ուշադիր կարդալ ստորև ներկայացված բոլոր դրույթները:

 

Կապ երրորդ կողմի կայքերի հետ

Տվյալ քաղաքականությունը չի վերաբերում երրորդ կողմի կայքերի վրա, որոնց հղում կամ հասանելիություն է տրամադրվում 4090 Բարեգործական հիմնադրամի կայքի միջոցով: Տվյալների հավաքագրման և օգտագործման գործելակերպը այն երրորդ կողմի կողմից, որոնց կայքերին կատարվում է հղում, իրականացվելու է տվյալ երրորդ կողմի կիրառելի գաղտնիության քաղաքականության կամ կայքի օգտագործման պայմաններով: Մենք պատասխանատվություն չենք կրում այլ փողկապված կայքերի կամ ծառայությունների բովանդակության, առանձնահատկությունների, ֆունկցիոնալության կամ գաղտնիության պրակտիկայի համար։
Մենք քաջալերում ենք ձեզ ծանոթանալ նաև այդ քաղաքականության/պայմանների հետ:

 

«Քուքի»-ներ

Երբ դուք մուտք եք գործում հիմնադրամի կայք, 4090 Բարեգործական հիմնադրամ օգտագործում է «քուքի»-ներ և այլ նմանատիպ ֆայլեր: Հիմնադրամի կայք յուրաքանչյուր անգամ կայք մուտք գործելիս վեբ դիտարկիչը փնտրում է «քուքի» ֆայլերը և այնտեղ պահված հասանելի տեղեկատվությունը ուղարկում է Կայքի սերվերներին: Ստորև նշված «քուքի»-ները կտեղադրվեն միայն ձեր նախնական թույլտվությամբ: Խնդրում ենք ծանոթանալ համապատասխան միջոցի գաղտնիության և «քուքի»-ների քաղաքականությանը, որպեսզի տեղեկացված լինեք այս «քուքի»-ների նպատակների և օգտագործման մասին:

4090 Բարեգործական հիմնադրամը օգտագործում է «քուքի»-ների հետևյալ տեսակները․

Վերլուծական արդյունավետության «քուքի»-ներ. այս «քուքի»-ները հավաքագրում են տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են այցելուներն օգտվում կայքից, որ էջերն են առավել հաճախ այցելում, և ստանում են արդյո՞ք սխալ հաղորդագրություններ վեբ էջերից: Այս «քուքի»-ների միջոցով հավաքագրված ողջ տեղեկատվությունը համախմբվում և ամփոփվում է: Այս տեղեկատվությունը օգտագործվում է Կայքի օգտագործման վերաբերյալ համախառն և վիճակագրական տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև Կայքի բովանդակությունը բարելավելու համար, նպատակ ունենալով կատարելագործելու օգտատերերի փորձը: Կայքը նաև օգտագործում է վերլուծական «քուքի»-ներ, որոնք տեղադրված են Google Analytics-ի կողմից (ներառյալ Google Tag Manager-ը)՝ հասկանալու այցելությունների քանակը և կայքի այն հատվածները, որոնք ունեն ամենաշատ քանակությամբ այցելություններ, ինչպես նաև համեմատական նպատակներով: Այս տեղեկատվությունը օգտագործվում է Կայքի օգտագործման վերաբերյալ համախառն և վիճակագրական տեղեկատվություն տրամադրելու համար և օգտագործվում է կայքի բովանդակությունը բարելավելու և օգտատերերի փորձը կատարելագործելու նպատակով:

Տեխնիկապես անհրաժեշտ «քուքի»-ներ․ այս «քուքի»-ներ կարևոր են, որպեսզի դուք հարավորություն ունենք ազատ նավարկել Կայքում և օգտագործել Կայքի բոլոր հնարավորությունները, ինչպիսին է օրինակ՝ Կայքի անվտանգ տարածքներ մուտք գործելու հնարավորությունը: Առանց այս «քուքի»-ների ձեզ անհրաժեշտ ծառայությունները, օրինակ՝ ձեր այցելության ընթացքում գնումների զամբյուղների պարունակությունը հիշելը, չեն կարող տրամադրվել:

Ֆունկցիոնալության «քուքի»-ներ. այս «քուքի»-ները կարող են պահել ձեր դիտարկիչի անունը, համակարգչի տեսակը և Կայքի հետ կապի միջոցների մասին տեխնիկական տեղեկությունները, ինչպիսիք են օրինակ՝ գործառնական համակարգը և համացանցային ծառայություններ տրամադրողների (պրովայդերների) անվանումները և նմանատիպ այլ տեղեկություններ: Այս տեղեկատվությունը օգտագործվում է Կայքի նավարկությունը և օգտագործումը տեխնիկապես հեշտացնելու համար: Բացի այդ, ֆունկցիոնալ «քուքի»-ները կարող են օգտագործվել անձնական կարգավորումները պահելու համար, օրինակ՝ լեզուն կամ հաջորդ այցելությունների ժամանակ ձեր տվյալները, անհրաժեշտության դեպքում, հիշելու համար: Այս «քուքի»-ների միջոցով ձեռք բերված տեղեկատվությունը կլինի անանուն և դրանք չեն կարող հետևել ձեր որոնման գործունեությանը այլ կայքերում:
Երրորդ կողմի ֆունկցիոնալության «քուքի»-ներին հղումները տեղադրվում են YouTube-ի և Google Քարտեզների կողմից, եթե դուք օգտագործում եք դրանց գործառույթները մեր կայքում, որպեսզի այդ կողմերը կարողանան գրանցվել և պահպանել իրենց ֆունկցիոնալության և ձեր նախասիրությունների օգտագործումը:

 

«Քուքի»-ների վերահսկումը, հեռացումը: Եթե դուք դեմ եք, որ ձեր համակարգչում պահվեն «քուքի»-ները կամ ցանկանում եք հեռացնել արդեն պահպանված «քուքի»-ները, ապա կարող եք դրանք ապաակտիվացնել ձեր զննարկիչի կարգավորումների միջոցով: Եթե դուք ապաակտիվացնում եք «քուքի»-ները զնարկիչի կարգավորումների միջոցով, Կայքը կամ դրա որոշ մասերը կարող են պատշաճ չաշխատել: Ավելին, ձեզ կարող են չտրամադրվել որոշ անհատականացված հնարավորություններ և այդպիսով դուք չեք կարող լիարժեք օգտվել Կայքի բոլոր հնարավորություններից: Դուք նաև իրավունք ունեք ցանկացած պահի չեղարկել վերը նշված «քուքի»-ների օգտագործման ձեր համաձայնությունը:

Ձեր կողմից Կայք օգտագործելու կամ մուտք գործելու համար օգտագործվող բոլոր սարքերի զննարկիչները (օրինակ՝ ձեր սմարթֆոնի, պլանշետի, նոութբուքի և այլն) պետք է համապատասխանեն ձեր «քուքի»-ների նախապատվություններին: 

 

Ինչ ենք մենք հավաքագրում

Դուք կամավոր կերպով կարող եք մեզ տրամադրել ձեր մասին տեղեկություններ, օրինակ՝ ձեր էլեկտրոնային հասցեն, երբ դուք այցելում եք մեր Կայք կամ կապ եք հաստատում Կայքի միջոցով: Դուք միշտ կարող եք ընտրել, արդյոք ուզում եք տրամադրել նմանատիպ անձնական տվյալները թե ոչ: Խնդրում ենք չտրամադրելլ ավել անձնական տվյալներ, քան պահանջվում է կայքում: Մենք նաև ավտոմատ կերպով տեղեկատվություն ենք հավաքում «քուքի»-ների օգտագործման միջոցով, ինչպիսիք են՝ ձեր IP հասցեն, այցելած էջերը, նախկինում այցելած կայքը, դիտարկիչի տեսակը, ժողովրդագրական տվյալները, ձեր Կայք մուտք գործելու ժամը և տևողությունը:

 

Այլ անձանց վերաբերյալ տրամադրվող անձնական տվյալներ

Եթե դուք լիազորված չեք կամ ձեզ չեն խնդրում կատարել այդպիսի գործողություններ կնավքած պայմանագրի կամ կիրառելի օրենքի հիման վրա, մի տրամադրեք այլ անձանց մասին անձնական տվյալներ,: Դուք կարող եք անձնական տվյալներ տրամադրել այլ անձանց անունից, եթե վերջիններիս տրամադրել եք սույն Քաղաքականության պատճենը և ստացել եք նրանց բացահայտ համաձայնությունը: Մենք կարող ենք խնդրել ձեզ տրամադրել այդ ծանուցման և համաձայնության ապացույցները:

 

Վճարման մշակողները

Եթե դուք նվիրաբերում եք 4090 Բարեգործական հիմնադրամի Կայքի միջոցով, գործարքը կարող է իրականացվել մեր ծառայություններ մատուցող գործընկերների կամ ձեր գործարքի մշակման համար պատասխանատու երրորդ անձանց կողմից («Վճարման մշակողներ»): Տեղեկացնում ենք, որ Վճարման մշակողներն ունեն իրենց գաղտնիության քաղաքականությունը, որի պայմանները կկիրառվեն ձեր նկատմամբ՝ կախված նրանից, թե ինչպես է այդ Վճարային մշակողը կառավարում ձեր անձնական տվյալները: Եթե ձեր նվիրատվությունը կատարվում է 4090 Բարեգործական հիմնադրամի Կայքի միջոցով, ձեր գործարքի բարեհաջող իրականացման նպատակով մենք կարող ենք պահանջել վճարային քարտի, վարկային քարտի կամ վճարային այլ գործիքների վերաբերյալ տեղեկություններ:Կախված ձեր նվիրատվությունից՝ մշակումը կարող է իրականացվել 4090 Բարեգործական հիմնադրամի կայքի միջոցով կամ կարող է վերաուղղորդվել երրորդ կողմի կայք:
Խնդրում ենք ծանոթանալ վճարումների մշակմանը վերաբերող ցանկացած քաղաքականություն, քանի որ այն կիրառելի է լինելու ձեր նկատմամբ, եթե նվիրատվության կատարելու համար համակարգը ձեզ ուղղորդում է երրորդ կողմի կայք:

 

Ինչպես է այն օգտագործվում

Եթե դուք օգտագործում եք մեր կայքը կամ մեզ եք տրամադրել ձեր էլեկտրոնային փոստի հասցեն կամ ձեզ նույնականացնելու այլ (անուղղակի) տեղեկատվություն, մենք կօգտագործենք այդպիսի տեղեկատվությունը ձեզ մեր տեղեկագիր նամակները ուղարկելու և մեր գործունեության մասին ձեզ տեղեկացնելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ձեր հարցերին պատասխանելու նպատակով՝ ապահովելով մեր կայքի տեխնիկական և ֆունկցիոնալ կառավարումը և դրա օգտագործման մատչելիությունը և իրավական պահանջների համապատասխանությունը: Մենք օգտագործում ենք «քուքի» ֆայլեր այդ նույն նպատակով՝ հասկանալ թե ինչպես է օգտագործվում Կայքը և բարելավել դրա օգտագործման փորձը:
Մենք պահպանում ենք ձեր անձնական տվյալները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վերը նշված նպատակների համար կամ այդ նպատակներին համապատասխանող այլ /երկրորդական/ նպատակների համար: Երբ դուք ապաբաժանորդագրվում եք մեր տեղեկագրից, ձեր էլեկտրոնային փոստի հասցեն կջնջվի մեր ֆայլերից:

 

Երրորդ կողմի կայքեր և սոցիալական մեդիա

Եթե դուք 4090 Բարեգործական հիմնադրամի կայքի բովանդակությունը կիսում եք սոցիալական մեդիայի միջոցով, ձեր անձնական տվյալները տեսանելի են դառնու նրանց համար, ովքեր այցելում են ձեր անձնական էջերը այս սոցիալական մեդիայի կայքերում: Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում սոցիալական մեդիայի կայքերի միջոցով ձեր անձնական տվյալների որևէ մշակման համար:

4090 Բարեգործական հիմնադրամը կարող է հիպերհղումներ տրամադրել այլ ընկերությունների կամ անձանց կայքերին: 4090 Բարեգործական հիմնադրամը որևէ պատասխանատվություն չի կրում այս կայքերի միջոցով ձեր անձնական տվյալների մշակման համար: 4090 Բարեգործական հիմնադրամի Գաղտնիության և «քուքի» քաղաքականությունը չի տարածվում նման կայքերի օգտագործման վրա:

 

Մուտք երրորդ անձանց կողմից

4090 Բարեգործական հիմնադրամը կարող է փոխանցել ձեր տվյալները մեր վերլուծական «քուքի» մատակարարներին և երրորդ կողմ ենթակապալառուներին, օրինակ՝ հոսթինգ մատակարարին: Ձեր անձնական տվյալները տրամադրվում են համաձայն համաձայնագրերի, որոնցում նշվում է, որ ծառայություններ մատուցողները պարտավոր են գաղտնի պահել ձեր անձնական տվյալները, դրանք չօգտագործել իրենց նպատակների համար, և որ ամբողջ տեղեկատվությունը կօգտագործվի գաղտնիության պաշտպանության մասին գործող օրենսդրության համաձայն, ներառյալ խիստ դրույթների կիրառելիությամբ՝ հաշվի առնելով տվյալների անվտանգությունը։ 4090 Բարեգործական հիմնադրամը չի տրամադրելու ձեր անձնական տվյալները այլ երրերդ անձանց՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջվում է օրենքով, կամ եթե մեր կազմակերպություններից որևէ մեկը վերակառուցվի կամ վաճառվի:
4090 Բարեգործական հիմնադրամն իրավունք է վերապահում անձնական տվյալները փոխանցել երրորդ երկրի կամ միջազգային կազմակերպության: Նման դեպքում 4090 Բարեգործական հիմնադրամը կապահովի համապատասխան պատշաճ երաշխիքների առկայությունը, ինչպիսիք են ստանդարտ պայմանագրային դրույթների առկայությունը:

 

Անվտանգություն

4090 Բարեգործական հիմնադրամը ապահովեկ է համապատասխան տեխնիկական և կազմակերպչական անվտանգության միջոցառումներ՝ անձնական տվյալները չարաշահումից, փոփոխությունից, կորստից, և/կամ ոչնչացումից պաշտպանելու նպատակով։ Դրանք ներառում են «Ֆայերուոլ» համակարգի տեղադրում՝ մեր համակարգեր չարտոնված մուտքը կանխելու համար, անվտանգ սերվերների օգտագործումը, ինչպես նաև անձնական տվյալների պահպանումը ֆիզիկապես ապահով жայրում ապահովելու համար։
Չնայած այն հանգամանքին, որ 4090 Բարեգործական հիմնադրամը խելամիտ մոտեցում է ցուցաբերում ձեր սարքավորումների և մեր համակարգերի միջև տեղեկատվության անվտանգ փոխանցում ապահովելու հարցում, մենք չենք կարող ապահովել կամ երաշխավորել համացանցի միջոցով մեզ փոխանցված ցանկացած տեղեկատվության անվտանգությունը:4090 Բարեգործական հիմնադրամը ձեր անձնական տվյալների հետ առնչվելիս ցուցաբերում է խիստ գաղտնիություն:
Եթե մենք բացահայտենք անվտանգությունը խախտելու որևէ դեպք, որը հանգեցնում է ձեր անձնական տվյալների չարտոնված մուտքի, մենք կփորձենք տեղեկացնել ձեզ այդ մասին:

 

Մուտք, տվյալների ուղղում և վերացում

Հանդիսանալով տվյալների սուբյեկտ, դուք ունեք համապատասխան իրավունքներ, որոնցից կարող եք օգտվել, երբ ինչ-որ մեկը տիրապետում կամ մշակում է Ձեր անձնական տվյալները: Մասնավորապես՝

  • Մոռացված լինելու իրավունք – դուք իրավունք ունեք խնդրելու վերացնել 4090 Բարեգործական  հիմնադրամում առկա Ձեր վերաբերյալ բոլոր տեղեկությունները ՝որոշակի հանգամանքների առկայության դեպքում
  • Մշակումը սահմանափակելու իրավունք – որոշակի հանգամանքների առկայության դեպքում, դուք իրավունք ունեք սահմանափակելու Ձեր անձնական տվյալների մշակումը:
  • Հասանելիության իրավունք – դուք իրավունք ունենք խնդրելու տրամադրել 4090 Բարեգործական  հիմնադրամում պահպանվող Ձեր վերաբերյալ տեղեկության օրինակը:
  • Ուղղումներ կատարելու իրավունք – դուք իրավունք ունեք ուղղելու 4090 Բարեգործական  հիմնադրամում առկա Ձեր վերաբերյալ ոչ ստույգ և թերի տվյալները:
  • Տեղափոխելու իրավունք – դուք ունեք Ձեր անձնական տվյալները այլ կազմակերպություններ փոխանցված լինելու իրավունք:
  • Առարկելու իրավունք – դուք իրավունք ունեք առարկել Ձեր անձնական տվյալների մշակման որոշակի եղանակների դեմ, ինչպես նաև խնդրել դադարեցնել կամ սահմանափակել Ձեր անձնական տվյալների մշակումը:

Եթե ցանկանում եք օգտվել այս իրավունքներից կամ մուտք գործել 4090 Բարեգործական հիմնադրամի կողմից մշակված ձեր անձնական տվյալներին կամ դրանք թարմացվել, ուղղվել կամ վերացնել, խնդրում ենք այդ մասին մեզ ծանուցել «Կապ մեզ հետ» էջի միջոցով: Եթե կարծում եք, որ ձեր իրավունքները խախտվել են, մենք նախընտրում ենք դա պատշաճ կարգով քննարկել ձեզ հետ: Այնուամենայնիվ, դուք միշտ կարող եք կապվել տվյալների պաշտպանության համապատասխան տեղական մարմնի հետ:

 

Հարցեր և Բողոքներ

Եթե առաջացել է որևէ հարց կամ ունեք բողոք այս Գաղտնիության և «քուքի» սույն քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ «Կապ մեզ հետ» էջի միջոցով:

 

Կիրառելի օրենսդրություն

Սույն Քաղաքականությանը և 4090 Բարեգործական հիմնադրամի Կայքի օգտագործումը կարգավորվում և մեկնաբանվում են համապատասխան Հայաստանի Հանրապետության օրենքներին: Սույնով դուք համաձայնում եք, որ սույն Քաղաքականությունից բխող կամ առնչվող ցանկացած իրավական կամ արդարացի գործողություն պետք է ներկայացվի միայն Հայաստանի Հանրապետության դատարաններում: Դուք սույնով համաձայնում եք սույն Քաղաքականությունից բխող գործողություն կամ ցանկացած վեճի կարգավորում հանձնել Հայաստանի Հանրապետության դատարանների բացառիկ ընդդատությանը: